Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրան որտեղ տենամ, ախպեր ջան, լխկելու եմ՝ համ քու տեղը, համ իմ տեղը, համ սաղի տեղը». Նորատուսցի Ալիկի զրույցը

Մարտ 13,2018 19:07

«Լիա» գեղեցկության սահում աղմկոտ սպանության գործով այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ դատական նիստին իրեղեն ապացույցները հետազոտվեցին: Ցուցադրվեցին հեռախոսներ, Գոռ Իսրայելյանի երկու դանակները, երկու ատրճանակ, կրակած փամփուշտներ, արնանման հետքեր եւ այլն:

Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, որը հանդիսանում էր իրեղեն ապացույց, դատարանում չհաջողվեց ուսումնասիրել, քանի որ ոստիկանությունից հայտնել էին, որ տեխնիկական խնդիրներ կան, անգամ ավտոքարշակով կամ ամբարձիչով հնարավոր չէ այն տեղափոխել դատարան, բանալիներն են պետք՝ շարժիչը գործի գցելու համար:

Հիշեցնենք, որ 2016-ին գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով մահացել էր երկու մարդ՝ 25-ամյա Գևորգ Ավետիսյանը և 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ գործով մեղադրանք էր առաջադրվել Պետրոս Իսրայելյանին, Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկ եւ Ա. Գասպարյանին:

Դատական նիստում ուսումնասիրվեցին նաեւ ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները:

Քրեական հեղինակությունների խոսակցությունները, բառապաշարը «համեմված էր» հայհոյանքներով, գողական «ռազբորկաներ» էին հիշեցնում: Զրույցներից մեկի ժամանակ Նորատուսցի Ալիկն ասում է՝ «Էն Մուսկուլ կա, էն Մուսկուլի՞ն աբրաշատ ըլնեմ…», «Ինձ ասում ա՝ բա ախխխպեր ջան, դու իմացի, ես հաստատ գալու եմ Գեղամին տենամ: Հիմի դրան որտեղ տենամ, ախպեր ջան, լխկելու եմ՝ համ քու տեղը, համ իմ տեղը, համ սաղի տեղը…պո լյուբոմու լխկելու եմ»:

Ուշագրավ է, որ դատական նիստում առաջարկվեց, որ ոչ թե ձայնագրությունների սղագրությունները հրապարակվեն, այլ՝ ձայնագրությունը, որովհետեւ գրեթե ամեն նախադասության մեջ վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ կային, այդ ամենը ընթերցելը շատ դժվար էր:

Ձայնագրություններից մեկում Պետրոս Իսրայելյանը եւ Նորատուսցի Ալիկն իրար հետ հեռախոսով խոսելիս ասում են՝ «Դրան իրեք օր պիտի կոխեմ հողը»: Մյուսն էլ պատասխանում է՝ «100 տոկոս, ախպեր, էդ օրը 100 տոկոս տփելու ենք, ախպեր ջան»: Ենթադրվում է, որ խոսքը Մուշեղ Մուշեղյանի մասին է, որի հետ կապված մինչ այդ շենքի նկուղում միջադեպ էին ունեցել:

Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ քրեական հեղինակությունները խոսում են «մորգի դիակների» մասին: Մեկն ասում է՝ «ստեղ 4 հատ դիակ կա» ենթադրվում է, որ դիահերձարաններում ինչ-որ մեկի դին են փնտրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031