Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազներին գործուղում են օրական 1500 եւ 800 դրամով՝ բնակարանի վարձակալությամբ  

Մարտ 13,2018 17:58

Կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում է ներառված ՀՀ դատախազներին գործուղումների ժամանակ բնակելի տարածք վարձակալելու համար վճարման կարգն ու չափը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Կառավարություն ներկայացրած այս նախագծում բնակելի տարածքի վարձակալման համար նախատեսված գումարն անհավանական թիվ է:

Օրինակ՝ նախագծում գրված է՝ «Սահմանվում են ՀՀ դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը:

Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ եւ ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

Նախագծով առաջարկվող կարգավորումը գործում է նաեւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար:

Դժվար թե Երեւանում կամ Երեւանից դուրս 1500, 500 կամ 800 դրամով բնակելի տարածք հնարավոր լինի գտնել: Արդյոք կա՞ վրիպակ ներկայացված թվերում, եւ դրանց ճշգրտության վերաբերյալ Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ գլխավոր դատախազությունից: Մեր հարցին ի պատասխան դատախազությունից վստահեցրին՝ վրիպակ չկա: Մենք նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված այս անիրատեսական ցածր գները, սակայն դատախազությունից հաստատեցին այն, ինչ արդեն գրված է նախագծում, խոսքը բնակելի տարածքի օրական վարձի մասին է:

Եթե այդ 1500, 500 կամ 800 դրամ սահմանված գումարը ասենք 1 քառակուսի մետրին է վերաբերում, ապա պետք է որ նախագծում այդ մասին նշված լիներ, կամ գոնե դատախազության մամուլի ծառայությունը, որը համապատասխան բաժնի հետ պատասխանը համաձայնեցրել էր, նշեին, որ խոսքը 1 քմ-ի մասին է:

Եթե գլխավոր դատախազությունն այսքան էժան վարձով բնակարանների կամ հյուրատների տեղը գիտի, լավ կլիներ կիսվեր «գաղտնիքով». Ներգնա զբոսաշրջությունը կխթանվեր:

Ի դեպ, նախագծում նաեւ նշված է, որ դրա կապակցությամբ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում 16 միլիոն 425 հազար դրամի չափով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031