Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները

Մարտ 13,2018 17:24

Մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի տարածքով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: Մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում գործընթացը կծավալվի Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հիմնական նպատակը գարնանային տեղումների ընթացքում ջրի անարգել հոսքն ապահովելն է: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է աղբավայրեր: Երևանի քաղաքապետարանի կողմից ամենամյա, առանձին դեպքերում տարին մի քանի անգամ իրականացվող գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները նաև սանիտարահիգիենիկ նշանակություն ունեն, քանի որ այս կերպ ամռան ամիսներին հարակից թաղամասերում կկանխվի հնարավոր տհաճ հոտի առաջացումը:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գետերի հուներ տարատեսակ թափոններ լցնելը կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական ու կենցաղային աղբ թափելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ի դեպ, գետերի հուներին հարակից բնակելի թաղամասերի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031