«Ակնհայտ է, որ եթե Արցախում ռազմական գործողությունները վերսկսվեն, Ադրբեջանը Թուրքիայի ուղիղ աջակցությամբ կօգտվի Նախիջևանի տարածքից՝ Հայաստանին հարված հասցնելու համար։ Հատկապես հաշվի առնելով, որ ինքնավար մարզի ու Երևանի միջև հեռավորությունը 80 կիլոմետր է։ Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար լիովին հասանելի հեռավորություն է», -այսօր «Արմենիա սպուտնիկ» ակումբում ասաց Արամ Սարգսյանը։

Leader of the Democratic Party of Armenia Aram Sargsyan and former Minister of Defense, Lieutenant-General Vagharshak Harutyunyan are guests in Sputnik Armenia press club
ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ է նույն կարծիքին, որ ինքնավար մարզի տարածքն իրոք կարող է հարթակ դառնալ Թուրքիայի համար «ցատկելու» Անդրկովկաս ու Միջին Ասիա:
Արամ Սարգսյանի կարծիքով, պետք է հաշվի առնել Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված պայմանագիրը, որով Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը պարտավորվում է ապահովել նաև Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունը, եւ քանի որ Նախիջևանը Սյունիքի ու Վայոց ձորի հետ ընդհանուր սահման ունի, հետեւաբար, եթե Ադրբեջանը որոշի հարվածել Նախիջևանից, դա ուղիղ ագրեսիա կդիտվի Ռուսաստանի դեմ:
«Նախիջեւանի կողմից Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին` կոչ անելով միջոցներ կիրառել Նախիջևանի կողմից առկա սպառնալիքը վերացնելու համար…Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք, պետք է այս խնդրի մասին խոսել միջազգային բոլոր կազմակերպություններում, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում ուշ կլինի»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ