Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական ծրագիրը շարունակում է գրոհել հայաստանյան հեռախոսները. «Ա1+»

Մարտ 13,2018 16:36

Չնայած զգուշացումներին՝ օգտատերերը շարունակում են ներբեռնել և օգտվել թուրքական արտադրության «Get contact» հեռախոսային ծրագրից։  Այսկերպ նրանք վտանգում ոչ միայն իրենց, այլ նաև՝ իրենց մոտ ամրագրված հեռախոսահամարների տերերի անձնական տվյալները:

«Այդ ծրագիրը մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև յուրաքանչյուր անձ, դա ներբեռնելով իր android և ios հեռախոսում՝ իր կոնտակտներն ավտոմատ ձևի վերցնում է «Get contact» -ի բազան: Այսինքն, եթե ես այդ կայքի բազայում չկամ, բայց իմ ընկերը կամ բարեկամը այդ ծրագիրը քաշի՝ ավտոմատ իմ հեռախոսահամարն էլ է ընդգրկում։ Եթե հեռախոսահամարը լինի, շատ հեշտությամբ կարող են իմանալ հեռախոսի ip կոդը և գաղտնալսել հեռախոսը, վերցնել հեռախոսի ծրագրերը, լինի նկար և այլն»,- ասում է անվտանգության փորձագետ Վահան Ազիբեկյանը:

2017 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը զգուշացրել է այս ծրագրի բացասական հետևանքների մասին, բայց զգուշացումից հետո էլ ներբեռնումները չեն պակասել։ Ոմանք ծրագիր սկսել են ներբեռնել հետաքրքրության համար, ոմանք էլ՝ զվարճանքի։

«Աղջիկները, օրինակ, գրում են համարը և ասում. «Վայ տեսեք, մեկը ինձ գրանցել է «Պուպուշ», իմանամ դա ով է: Տղաները ուզում են իմանալ, թե ով ում ինչ ածականով է գրանցել: Նրանք այս ծրագրի լրջությունը չեն գիտակցում»,- ասում է Վահան Ազիբեկյանը:

Ծրագիրը հեշտ է ներբեռնել, հնարավոր է նաև հեռացնել հեռախոսահամարը, ինչի համար պետք է մուտք գործել համապատասխան կայքէջ, սակայն տեղեկատվական արտահոսքը կանխել այլևս հնարավոր չէ։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031