Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ միջադեպը չի եղել, որ կարող էր բերել այդ աստիճանի մի բանի». Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն

Մարտ 13,2018 15:41

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց Արա Ասոյանի (լուսանկարում) մահվանը նախորդող միջադեպի լուրով: Ի պատասխան՝ պարոն Զարդարյանն ասաց. «Մեր առօրյան է, ոչ մի հատուկ երանգներ դրան տալ պետք չէ, լրիվ հասկացել են, թե ինչումն է խնդիրը, մարդը հիվանդ է եղել, բերել մի խոսակցություն կապել մահվան հետ, ճիշտ չէ:

Մեզ մոտ ամեն օր միջադեպեր են, մի կարծեք, թե այստեղ դրախտային վիճակում ենք գտնվում: Ես համոզված եմ, որ այդ միջադեպը չի եղել, որ կարող էր բերել այդ աստիճանի մի բանի, պաշտոնապես համարում եմ, որ այդ խոսակցությունը կենցաղային խոսակցություններ են, ոչ մի միջադեպ, որը կարող էր բերել, այսինքն՝ արտակարգ ինչ-որ բան չի եղել: Ես նաեւ այդ պահին այստեղ չեմ եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031