Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի համար Արարատյան դաշտի ձկնաբուծարանները դարձել են սպառնալիք

Մարտ 13,2018 15:35

Կառավարության ներդրումներից 42 միլիոն դոլար կուղղվի ՀԷԿ-եր կառուցելուն:

Այսօր Aravot.am-ը Ecolur.org կայքի խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանից, որը մեկ առ մեկ թվարկում էր, թե հանրապետության գետերի վրա կառուցված հարյուրավոր ՀԷԿ-երն ինչպիսի բնապահպանական վնասներ են հասցնում շրջակա միջավայրին, հետաքրքրվեց, թե միլիոնավոր դոլարների ՀԷԿ-եր կառուցվելու դեպքում ինչպիսի վնասներ ենք ունենալու:

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով, նախատեսվում է Շնող, Մեղրի, Լոռի բերդ ՀԷԿ-երի կառուցումը, սակայն ամենամեծը թվարկածներից Շնող ՀԷԿ-ը պետք է լինի, որը պետք է ունենա մեծ ջրամբար. «Եթե ունեցավ մեծ ջրամբար, մենք մեծ տարածքներ կկորցնենք»: Այսինքն` ըստ փորձագետի, կառավարության ներդրումներով ՀԷԿ-երը կվտանգեն մեր երկրի առանց այդ էլ ՀԷԿ-երի պատճառով վտանգված ջրային ռեսուրսները:

Մանրամասները` տեսանյութում

Վիկտորյա Բուռնազյանի հավաստմամբ, բազմաթիվ ՀԷԿ-եր չեն պահպանում բնապահպանական թողքը եւ նախատեսվածից ավելի ջուր են վերցնում խողովակների մեջ, ինչը հանգեցնում է ձկնապաշարների, բուսականության նվազման կամ վերացման: 43 գետերից 15-ն էլ համարվել են 5-րդ կարգի աղտոտված: Փամբակ, Դեբեդ, Հրազդան, Ախթալա, Գորիս, Արծվանիկ եւ մի շարք այլ գետեր հանքարդյունաբերության, արտադրական եւ խրախճանքի օբյեկտների թափոնների հետեւանքով աղտոտվել են ծանր մետաղներով, կեղտաջրերով: Ախթալայի կոմբինատի թափոնների պատճառով էլ Ախթալա գետից ոչինչ չի մնացել, այն դարձել է պոչատար:

Մեր այն հարցին, թե մարտի 1-ին կառավարությունը մի որոշում ընդունեց, որով սահմանվում էր ՀԷԿ-երի թույլտվություն տալու նոր չափորոշիչներ, որքանով շրջակա միջավայրը պաշտպանված կլինի այդ որոշումից հետո, Վիկտորյա Բուռնազյանը դժվարացավ պատասխանել, քանի որ նոր ՀԷԿ-երի կառուցման համար մեր հիդրոռեսուրսն արդեն սպառված է. «Շատ քիչ տեղեր կան, որտեղ կարող են ՀԷԿ-եր կառուցվեն:

Ջրային ռեսուրսների շահագործումն այն աստիճան է հասել, որ ըստ Վիկտորյա Բուռնազյանի, անգամ ատոմակայանի ջրերն են պակասել: Նրա խոսքով՝ պատճառը Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարաններն են, որոնք արտեզյան ջրերը գերշահագործելու հետեւանքով դարձել են սպառնալիք ՀԱԷԿ-ի համար:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031