Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է փոխենք խաղի կանոնները». Թեւան Պողոսյան

Մարտ 13,2018 15:09

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ՌԴ-ից նոր զինատեսակ է ստանում, ինչ-որ ժամանակ հետո զորավարժություններ է անցկացնում: Այլ հարց է զորավարժությունների անցկացման ժամանակահատվածը: Իսկ առաջիկայում Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, և Ալիևը պետք է ինչ-որ բաներ ցույց տա, «թիթիզանա»: Այդ ինչ-որ բանն էլ հենց զորավարժությունների անցկացումն է»,-այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով երեկ մեկնարկած Ադրբեջանի զորավարժություններին՝ ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը:

Ադրբեջանի նախաձեռնած վարժանքների մասին ԵԱՀԿ անդամ երկրներին նախօրոք ադրբեջանցիները չեն զգուշացրել, ըստ Թեւան Պողոսյանի. «Կանխատեսելի էր, որ նմանատիպ մի իրավիճակ պետք է ստեղծվեր: Մենք պետք է կարողանանք կանխատեսել և հաշվարկել Ադրբեջանի քայլերը՝ հասկանալու ինչպես պետք է հետագայում պաշտպանվենք զորավարժությունների ընթացքում նրա կողմից օգտագործված զինատեսակներից: Մյուս կողմից՝ Հայաստանը միգուցե պետք է բաց տեքստով հայտարարի, որ առաջին աստիճանի պատրաստության վիճակի է բերում իր զորքերը, քանի որ վստահություն չկա, որ Ադրբեջանը չթույլատրված գործողություններ չի սկսի»:

Բանախոսի կարծիքով, Ադրբեջանը շարունակում է պատրաստվել ռազմական սցենարներին, դա հասկանալով՝ հայկական կողմը պետք է  ամեն բան անի, որ այդ մտքերը խափանվեն. «Մենք պետք է փոխենք խաղի կանոնները»: Պարոն Պողոսյանը նկատեց, որ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում պետք է այդ մասին մամուլում այնքան գրել, որ Ադրբեջանը խառնվի իրար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031