Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հարցում Ալիեւի ասածը, իմ կարծիքով, ոչ մի նշանակություն չունի». Հրանտ Միքայելյան

Մարտ 13,2018 14:33

Քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտ»-ի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու» մասին վերջերս արված հայտարարության հիմքում Ադրբեջանում ապրիլին սպասվող նախագահական ընտրություններն են: «Նման հայտարարություններով ընտրողների պատրաստակամությունն են ուզում արթնացնել, որ քվեարկեն Ալիեւի օգտին: Գուցե այլ պատճառներ էլ կան, բայց իրենց համակարգը փակ է»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանից նախնինում էլ նման հայտարարություններ են հնչել, ուստի չի կարելի ասել, թե դրանց անպայման պետք է հետեւեն հակառակորդի կողմից ռազմական ոտնձգություններ. «Այս հարցում Ալիեւի ասածը, իմ կարծիքով, ոչ մի նշանակություն չունի: Բայց դա չի ենթադրում, թե չպետք է լուրջ վերաբերվենք: Մեր ռազմական ներուժն այն մակարդակի պետք է հասցվի, որ նա չհամարձակվի ռազմական գործողություններ սկսել»:

Քաղաքագետը նաեւ մատնանշեց՝ ինչպես Ադրբեջանից հեռացած ընդդիմադիր քաղաքագետներն են պնդում՝ հատկապես նախընտրական շրջանում Ադրբեջանում այժմ միջկլանային բախումներ են ընթանում: Դա է պատճառը, որ նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխվեցին ապրիլ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031