Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆիլիպ Մորրիսի կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսը Հայաստանում է

Մարտ 13,2018 13:49

Անցած շաբաթ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ֆիլիպ Մորրիսի Ուկրաինայի, Մոլդովայի և Կովկասի կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսը։ Հայաստանում նորարարական IQOS պրոդուկտի վաճառքի մեկնարկից հետո սա առաջին այցն էր Հայաստան։

Առավոտի լրագրողին տրված հարցազրույցում Միխալիս Ալեքսանդրակիսը անդրադարձել է Հայաստանում IQOS-ի վաճառքին, Ֆիլիպ Մորրիսի կողմից հիմնադրվելիք գիտահետազոտական կենտրոնին, ԱՄՆ Պարենային մթերքի և դեղորայքի վարչություն ուղղված դիմումին և այլ թեմաների։

 Ինչպես եք կարծում՝ որտե՞ղ է լինելու ծխախոտային արդյունաբերությունն ապագայում՝ հաշվի առնելով, որ շուկայի գրեթե բոլոր մասնակիցները աշխատանք են տանում նվազեցված ռիսկով նորարարական ապրանքների մշակման ուղղությամբ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մինչև 2025 թվականը ծխողների թիվը աշխարհում կգերազանցի 1 միլիարդը: Այսպիսով, ինչպես ցանկացած ոլորտում, ծխախոտի արդյունաբերության մեջ էլ արտադրող ընկերությունները պետք է բավարարեն սպառողների պահանջները։ Ակնհայտն է, որ մենք պետք է ծխելու այլընտրանքային լուծումներ մշակենք: Ֆիլիպ Մորրիսն առաջատարներից է այս ոլորտում: Այքոսի վաճառքի մեկնարկը հայաստանյան շուկայում անհնարին կլիներ առանց մեր կազմակերպության կողմից կատարվող ու մոտ 12 տարի տևած գիտահետազոտական աշխատանքի։ Մենք հպարտ ենք, որ Ֆիլիպ Մորրիսը առաջնորդում է դեպի անծուխ ապագա տանող այս ճանապարհը:

 

Հայաստանի շուկան մեծ չէ՝ ինչու՞ է Ֆիլիպ Մորրիսը մեկնարկում IQOS-ի վաճառքը հենց մեր երկրում։

IQOS-ը մեծ կամ փոքր շուկաների համար չէ, ոչ էլ աղքատի կամ հարուստի համար: Այն բոլոր ծխողների համար է: Կազմակերպությունը պարտավորված է զգում ավելի լավ այլընտրանք առաջարկել ցանկացած ծխողին ամբողջ աշխարհում: Հայաստանը չափազանց կարևոր է մեզ համար, ինչպես ցանկացած այլ շուկա աշխարհում, և դա է պատճառը, որ մենք այստեղ ենք:

Որքանով տեղյակ ենք, Ֆիլիպ Մորրիսը պլանավորում է ՀՀ տարածքում հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել։ Ի՞նչ փուլում է նախագիծը ներկայումս։

Անցած տարի կազմակերպությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց ՀՀ կառավարության հետ՝ օգտվելու համար հայ ժողովրդի առավելությունից՝ մտավոր կարողություններից և ցանկացած հարցում նորարարական լուծումներ առաջարկելու միտումից։

Կարծում ենք, սա հրաշալի հնարավորություն է Ֆիլիպ Մորրիսի համար: Ներկայումս ձևավորում ենք Հայաստանում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կառույցի ղեկավարող թիմը, համալսարանների հետ համատեղ էլ կապահովենք նրանց աշխատանքային պայմաններով։ Հուսով ենք մինչև տարվա վերջ հասցնել: Մինչ այդ արդեն իսկ կսկսենք աշխատել մի քանի նախագծերի շուրջ, որ մշակել ենք Շվեյցարիայում, և կներդնենք դրանք Հայաստանում:

Ձեր մրցակիցներն աշխարհում հիմնականում հանդես են գալիս էլեկտրոնային ծխախոտով։ Ինչու՞ ձեր կազմակերպությունն այդ ճանապարհով չի գնացել։ Ինչո՞վ է IQOS-ը տարբերվում էլեկտրոնային ծխախոտից։

Ֆիլիպ Մորրիսը գիտահետազոտական աշխատանք է տանում տարատեսակ ապրանքատեսակներ ունենալու ուղղությամբ․ փորձում ենք տարբեր լուծումներ գտնել ծխելու վնասը նվազեցնող ապրանքների մշակման գործընթացում: Մենք հավատացած ենք, որ IQOS-ը մարդկանց կկրթի ու կիրազեկի, որ կան ծխելու վնասը նվազեցնելու պոտենցիալ ունեցող այլընտրանքային լուծումներ: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցի, IQOS-ից բացի, մենք ունենք ևս 3 այլընտրանքային պրոդուկտներ, որոնց մենք հարթակ ենք անվանում։ Ֆիլիպ Մորրիսի այլընտրանքային 4 հարթակներից 2-ը ստեղծված են այրումը տաքացումով փոխարինելու գաղափափով, մյուսը երկուսը կոնցեպտով մոտ են էլեկտրական սիգարետներին: Որպես մեկնարկ մենք ընտրեցինք հենց IQOS-ը, քանզի հավատացած ենք, որ հենց IQOS-ն է ճիշտ հարթակ՝ սպառողներին վնասը նվազեցնելու պոտենցիալ ունեցող ապրանքների վերաբերյալ իրազեկելու համար։

Մարդիկ թերահավատորեն են վերաբերվում կազմակերպության գործունեությանը։ Ինչպե՞ս եք դուք արձագանքում նման իրավիճակին։

Մենք իսկապես հասկանում ու գնահատում ենք այն փաստը, որ շատ հասարակական կազմակերպություններ, կառավարությունը կամ մարդիկ թերահավատության նոտայով են նայում այն ամենին, ինչ մենք անում ենք։ Բայց կարող եմ ասել, որ Ֆիլիպ Մորրիսը բավականաչափ ռեսուրս է ներդրել առանց ծխի ապագա կերտելու իր նպատակն իրագործելու համար: Մասնավորապես, հետազոտությունների ու մշակումների մեջ կազմակերպությունը ներդրել է ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ներկայումս ավելի քան 430 հետազոտող մշտապես աշխատում է այլընտրանքային ապրանքների մշակման ուղղությամբ: Այն, ինչ մենք անում ենք, կատարելապես թափանցիկ է․ ցանկացածը կարող է այցելել www.pmiscience.com կայքը և ծանոթանալ մեր հետազոտությունների արդյունքներին: Մենք կոչ ենք անում ուսումնասիրել մեր ստացած արդյունքները, վավերացնել դրանք կամ գուցե ապացուցել, որ դրանք ճիշտ չեն։ Շեշտում եմ, մենք չափազանց թափանցիկ ենք աշխատում և վստահ ենք մեր մոտեցման վրա: Հավատում ենք, որ բոլոր ծխողներն աշխարհում արժանի են ավելի լավ այլընտրանքի:

Ի՞նչ վիճակում է ԱՄՆ դեղերի եւ սննդամթերքի վերահսկողության գործակալություն ուղղված հայտի քննարկումը։

Մեզ մեծապես ոգևորում են դիմումի ուսումնասիրման նախնական արդյունքները։ Դա ժամանակատար գործընթաց է, բայց մենք շարունակելու ենք աշխատել ԱՄՆ պարենային մթերքի և դեղորայքի վարչության հաստատումը ստանալու ուղղությամբ ոչ միայն ԱՄՆ-ում ապրանքի վաճառք իրականացնելու, այլ նաև այլ ծխախոտային ապրանքներից վերջինս տարբերակելու ուղղությամբ։

 Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ֆիլիպ Մորրիսը պաշտոնապես մեկնարկեց իր նորարարական IQOS ապրանքատեսակի վաճառքը Հայաստանում։ IQOS-ի աշխատակիցները Dalma Garden Mall-ի տաղավարում չափահաս ծխողներին արդեն ներկայացնում են ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն են տրամադրում IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ:

IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է:

IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5 մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031