ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Կոնստանտին Կոսաչովը գրառում է կատարել հուշամատյանում:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն