Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված պայթուցիկի հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինծառայող։
Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել թուրք զինվորներին տեղափոխող ավտոբուսը։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ դրանից հետո «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով քրդական կողմից վիրավորվել է 3 զինյալ։
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրն Աբդուլլահ Օջալանն է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Աղբյուր` NTV.com.tr