Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի «դեբյուտը»՝ Սահմանադրական դատարանում

Մարտ 13,2018 12:27

Այսօր Սահմանադրական դատարանի նիստին մասնակցում էր ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, իսկ Գագիկ Հարությունյանը, որն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, այլեւս նիստում չկար:

ՍԴ անդամները նախ շնորհավորեցին Հրայր Թովմասյանին՝ ՍԴ անդամ դառնալու կապակցությամբ: Սակայն Թովմասյանին «դեբյուտը» կարճ տեւեց՝ գործի քննությունը գրավոր ընթացակարգով էր:

Իսկ ՍԴ-ն քննության էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումը: Դիմումում բարձրացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերի սահմանադրականության հարցը, որոնցով պայմանավորված տուժողների իրավահաջորդները զրկվել են ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից։

ՍԴ-ն զեկուցող է նշանակել Ալվինա Գյուլումյանին: Նա ասաց, որ գործը պատրաստ է խորհրդակցական սենյակում որոշում կայացնելու համար, ստացվել է պատասխանող կողմի բացատրությունը, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. «Կարծում ենք, կարող ենք անցնել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»:

Որոշումը կհրապարակվի քիչ անց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031