Օրերս վախճանվեց հայ իրավագիտության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ բազմամյա իրավաբան Ռազմիկ Սարիբեկի Թովմասյանը, այն անձնավորությունը, որին վիճակված էր վարել Վանո Սիրադեղյանի դատաքննությունը։
Մեր զրույցները դատավոր Ռազմիկ Թովմասյանի հետ եղել են հետեւյալը՝ նրան հետաքրքրում էր՝ իսկ ո՞ւմ է ուրախացնում Սիրադեղյանի դատվելը։ Ես նրան պատմեցի, թե ինչպիսի խրախճանք էր տիրում այն անձանց մոտ, ովքեր Սիրադեղյանի նկատմամբ թշնամական տրամադրություն ունեին։ Ասացի՝ ես գիտեմ ժամանակին այդ կեղտոտ, անվտանգությունից առաքված կամպանիան, եւ այն անձինք, որոնց մի մասը հետագայում այս իշխանությունից պաշտոններ ստացավ, դեսպաններ գնացին, իսկ մյուսները ապրելու միջոցներ ստացան եւ մնացին։
Թովմասյանին չափազանց հետաքրքրում էր մեկ այլ հարց՝ Վանո Սիրադեղյանի նկատմամբ ինչո՞ւ պաշտպանական միջոցներ չձեռնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչն էր մղում նրան այդքան անտարբեր, ձկան լռությամբ դիմավորել այդ ողբերգությունը, որ կատարվում էր Սիրադեղյանի նկատմամբ։ Ես ասացի՝ զգուշությունն էր երեւի, զգոն էր մնում, չէր ուզում խառնվել։ Ռազմիկն ասաց՝ ոչ, նա լավ գիտեր, թե ինչ էր սպասվում Սիրադեղյանին, բայց անտարբեր գտնվեց։
Այս զրույցը մինչեւ իր մահվան օրը մեր մեջ տեղի է ունեցել եւ միշտ Ռազմիկ Թովմասյանը հայտնել է մի բան՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը Վանո Սիրադեղյանից մեծ հայրենասեր, գրող եւ հայ մարդ չի տվել։ Բայց հաճախ Աղվան Հովսեփյանի մասին խոսելիս ասում էր՝ դե նա Ղարաբաղում կատարելագործված տղա է, այնտեղ է մշակվել, դրա համար իզուր չէր, որ Քոչարյանը նրան բերեց իր հետ։
Ես ասացի՝ ի՜նչ դժբախտ է Վանոն եւ ապա հիշեցի ժողովրդական մի խոսք՝ եզն ընկավ, դանակավորները շատացան։ Ռազմիկը ծիծաղելով ասաց, տխուր ծիծաղ էր դա. «Ոչինչ, կգա օրը, որ այդ դանակավորները կդանակահարեն իրար»։
Այսքանը խոսել ենք մենք, շատ հարցեր կան, որոնց դեռ կարող էինք հետագայում անդրադառնալ, իրավիճակները այսպիսին են եղել այդ դատավարության ընթացքում։ Այս ամենը ես կարող էի չհրապարակել, եթե ողջ լիներ Ռազմիկ Թովմասյանը, որովհետեւ անպայման նրան քարշ կտային, կչարչարեին, կլլկեին նույնիսկ, դրա համար ես ցավով ուշացումով եմ արձանագրում այս երեւույթը։
ՄԵՐՈԻԺԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Օրերս վախճանվեց հայ իրավագիտության լավագույն ներկայացուցիչներից մեկս՝
Շնորհակալություն: Ուղղեցինք վրիպակը: