Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Հակոբյան. Կներեք, իսկ երբ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար էիք ընտրում Նիկոլ Փաշինյանին, ժողովրդին փաստորեն խաբու՞մ էիք. «Իրատես»

Մարտ 13,2018 11:24

«Փաստարկ» է շրջանառվում, թե «2017-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը Սերժ Սարգսյանը չի գլխավորել, ուստի և վարչապետ ընտրվելու իրավունք չունի, ժողովուրդն իրեն խաբված կզգա»: Կներեք, իսկ երբ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար էիք ընտրում Նիկոլ Փաշինյանին, ժողովրդին փաստորեն խաբու՞մ էիք: Չէ՞ որ «Ելքի» ցուցակի առաջին հորիզոնականում Էդմոն Մարուքյանն էր:

Եվ եթե «Ելքը» պատրաստվում է փողոց դուրս գալու` ընդդիմանալու ՀՀԿ սահմանադրական իրավունքի իրացմանը, այն է` կուսակցության հայեցողությամբ վարչապետի թեկնածուներ կայացնել, ապա տրամաբանական հարց է առաջանում. արդյոք անցած տարվա ԱԺ ընտրություններից հետո երկրում չկար 50 կամ 100 մարդ, ովքեր, ճիշտ է, «Ելքին» չէին քվեարկել, բայց փողոց դուրս կգային բողոքելու, թե ինչու են «Ելքի» պատգամավորներն իրենց խմբակցության ղեկավար ընտրում Նիկոլ Փաշինյանին: Իհարկե կային, բայց նման գործողության տրամաբանություն չկար և չկա. կուսակցությունը կամ դաշինքն իրենք են ընտրում իրենց ղեկավարին:

Անշուշտ, կարելի է «փաստարկներ» բերել, թե սահմանադրական հանրաքվեն կեղծված էր, խորհրդարանական ընտրությունները կեղծված են, ուստի և լեգիտիմության խնդիր կա, այլ ճանապարհ չի մնացել, բացի փողոց դուրս գալուց, բայց սրանք վաղուց իրենց սպառած «փաստարկներ են»: Որովհետև «Ելքը» ճանաչել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները` վերցնելով մանդատները և շուրջ մեկ տարի բավականին հաջող ընդդիմադիր գործունեություն ծավալելով Ազգային ժողովում: Իսկ խորհրդարանը ձևավորվել է` համաձայն 2015-ին հանրաքվեով հաստատված սահմանադրության: Եվ, ասենք` «Ելքից» Գևորգ Գորգիսյանը չի կարող ասել, թե իր պատգամավորական մանդատը «մաքուր է», իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանինը` ոչ այնքան:

«10000 դրամների փաստարկը» նույնպես սին է, որովհետև կամ խորհրդարանը լեգիտիմ է` բոլորովս հանդերձ, կամ լեգիտիմ չէ` նորից բոլորովս հանդերձ: Ընդհանրապես, եթե ընդդիմադիր գործընկերներիս տեղը լինեի, այդ «10000 դրամների փաստարկը» երբեք չէի օգտագործի, որովհետև կստացվեր, որ մենք մեր գաղափարներով ու ծրագրերով 10000 դրամ էլ չարժենք:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031