Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ պարտիայում, որտեղ մեր շախմատիստը խաղում էր սպիտակներով, արդեն 27-րդ քայլում ստիպված եղավ կանգնեցնել ժամացույցը:
Մյուս պարտիաներում՝ Ֆաբիանո Կարուանա-Շահրիյար Մամեդյարով, Սերգեյ Կարյակին-Ալեքսանդր Գրիշչուկ, Ուեսլի Սո-Դին Լիժեն, գրանցվեցին ոչ-ոքիներ:
Այսօր մրցաշարում առաջին հանգստյան օրն է:
Վաղը չորրորդ տուրում միմյանց հետ կխաղան. Սերգեյ Կարյակին-Լեւոն Արոնյան, Վլադիմիր Կրամնիկ-Ֆաբիանո Կարուանա, Ալեքսանդր Գրիշչուկ-Դին Լիժեն, Շախրիյար Մամեդյարով-Ուեսլի Սո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ