ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով:
Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը:
Հրայր Թովմասյանի առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնին այդպիսով ամենևին անսպասելի կամ անակնկալ չէր: Թովմասյանը համարվում է նոր Սահմանադրության և կառավարման ու ընտրական նոր մոդելի, այսպես ասած, կնքահայրը, և նա, փաստորեն, ստանում է իր վաստակի բավականին բարձր գնահատական և հատուցում:
ՍԴ նախագահի պաշտոնը չլինելով գործադիր կամ օրենսդիր առօրյա պատասխանատվության պաշտոն, միևնույն ժամանակ, ըստ էության, չափազանց կարևոր և առանցքային բարձրագույն պաշտոններից մեկն է Հայաստանում: Մյուս կողմից՝ այս պաշտոնը, այս կարգավիճակը տարիներ շարունակ դիտարկվել է ընդամենը իշխանության վերարտադրության և կենսագործունեության անխափանությունն ապահովող կնիք, որը դրվել է բոլոր համապետական ընտրությունների, բոլոր առանցքային հարցերի վրա: Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանն ընկալվել է ոչ թե իբրև անկախ բարձրագույն դատական ատյան Հայաստանում, այլ գործադիր իշխանությանը սպասարկող կառույցներից մեկը:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում