Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը կես խոսք չի ասում վերջին շրջանում անգամ ՀՀԿ-ից հնչող ճակատային մեղադրանքների մասին. «Իրատես»

Մարտ 13,2018 10:27

Քոչարյանի ցավոտ թեման է: Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Սա չէր կարող չխոցել Քոչարյանին, և նա ոչ թե խոսում է խնդրից, այլ հակահարձակման է անցնում: «Իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին: Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,- ասում է Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանը կես խոսք չի ասում վերջին շրջանում անգամ ՀՀԿ-ից հնչող ճակատային մեղադրանքների մասին, չի ասում, թե ինչու, օրինակ, ՀՀԿ-ն ուղիղ ասաց. «Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորելով, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»: Այս հարցին, բնականաբար, պատասխան չունի նա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031