Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունն Ադրբեջանում քննարկել է Արցախի հարցը

Մարտ 12,2018 23:43

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգ Ծերեթելլի գլխավորած պատվիրակությունն այսօր Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունները և տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կամուրջ կարող է լինել ԵԱՀԿ տարածությունում երկխոսության և համագործակցության համար:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունակվող մարդկային կորուստների մասին և կողմերին կոչ արել կրկնապատկել ջանքերը հակամարտությունը լուծելու համար:

Ծերեթելին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մտահոգություն հայտնել շփման գծում խախտումների և սահմանին մոտ գտնվող տարածքներում քաղաքացիների անտանելի զրկանքների վերաբերյալ:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի միջնորդական ջանքերին:

Ծերեթելին, թեև ողջունել է Ադրբեջանի կարևորությունը որպես տարածաշրջանում համագործակցության առանցքային երկիր, միաժամանակ հիշեցրել է այդ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին:

«Պետք է հետևել ժողովրդավարական բարեփոխումներին, մասնավորապես մամուլի ազատությունը, և պայմաններ ստեղծել քաղաքացիական հասարակության դերակատարությունն ավելացնելու համար: Ադրբեջանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները նշանակում է ընդլայնված անվտանգություն ԵԱՀԿ-ում»,- ասել է Ծերեթելին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031