Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությունով մեկնարկեց միջազգային մրցաշարում

Մարտ 12,2018 23:11

Այսօր ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզահլիճում) մեկնարկեց «Երեւան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է չորս թիմ: Երեւանի «Ուրարտուն», Իրանի «Արարատը», Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկին» եւ Թբիլիսիի Հյունդային:

Առաջին խաղում Վրաստանի թիմը 106:65 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Երեւանի «Ուրարտուն» անհաջող մեկնարկեց մոսկովյան ակումբի հետ խաղում՝ զիջելով 65:93 հաշվով (15:18, 9:25, 26:28, 15:22):

Խաղի ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հյուրերից Սերգեյ Բիկովը (22 միավոր): «Ուրարտուի» կազմում ամենից շատ միավոր վաստակեց Էդգար Բաբայանը (20 միավոր):

Վաղը միմյանց հետ կխաղան` «Ուրարտու»-«Արարատ», «Գազպրոմ Մոսկովսկի»- «Հունդայի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031