Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն ապրիլի 10-ին քաղաքական իրադարձություններից ելնելով շատ զբաղված է լինելու

Մարտ 12,2018 22:40

2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների օրը Երեւանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել էր, չնայած Զարուհի Փոստանջյանն ու Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են տուժող:

«Քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին» ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թ. սեպտեմբերի 13-ի որոշման դեմ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ա. Մաթեւոսյան) հետաձգվեց դատախազի, քննիչի եւ տուժող Լիլիա Դրամփյանի բացակայության, ինչպես նաեւ այն պատճառով, որ դատարանը վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչներից գործին առնչվող նյութերը դեռ չի ստացել:

Դատավոր Ա Մաթեւոսյանն առաջարկեց հաջորդ դատական նիստը նշանակել ապրիլի 10-ին, սակայն Զարուհի Փոստանջյանը խնդրեց նիստը նշանակել ավելի ուշ՝ պատճառաբանելով. «Քաղաքական իրադարձություններից ելնելով ես այդ օրերին շատ զբաղված կլինեմ»:

Փոխադարձ համաձայնությամբ հաջորդ նիստը նշանակվեց ս/թ. ապրիլի 18-ին, ժամը 16:00-ին:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031