Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական քաղաքի փողոցներն անվանակոչվում են Աֆրինում կիրառվող թուրքական զինատեսակների անունով

Մարտ 12,2018 23:00

Թուրքիայի Քարաբյութ նահանգի Սաֆրանբոլու զբոսաշրջային կենտրոնի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի փողոցներն ու պողոտաները անվանափոխել Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողություններում օգտագործվող զենքերի անուններով:

Անվանափոխությունների գործընթացն արդեն սկսված է: Ըստ այդմ՝ քաղաքի փողոցներն ու պողոտաները վերանվանվում են թուրքական արտադրության «Աթաք» ռազմական ուղղաթիռի, «Ջիրիթ» հրթիռի, «Ալթայ» տանկի ու «Անկա» անօդաչու թռչող սարքերի ու այլ զինատեսակներ անուններով:

Ըստ Սաֆրանբոլուի քաղաքապետ Ֆաթիհ Ուրքմեզերի հայտարարության՝ անվանափոխումների պաշտոնական հիմնավորումը դրանցից շատերի անունների կրկնության հանգամանքն է:

«Այդ անունները տրվել են՝ ոգեշնչվելով «Ձիթենու ճյուղ» օպերացիայից ու տեղական արտադրության զենքերից»,- ասել է քաղաքապետը:

Նշվում է, որ քաղաքի գլխավոր պողոտաներից մեկն էլ վերանվանվել է հենց «Ձիթենու ճյուղ» անունով:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի, ապա ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ հունվարի 20-ին ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Diken

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031