Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը նոր անդամներ և նախագահ ընտրեց

Մարտ 12,2018 20:50

Մարտի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Կոալիցիայի  կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացվեց ներկայիս նախագահ Թևան Պողոսյանի թեկնածությունը և  միաձայն քվեարկության արդյունքում նա վերընտրվեց այս պաշտոնում:

Քննարկվեց նաև Կոալիցիայի նոր անդամների ընտրության հարցը։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն, «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն և  Կայուն զարգացման նախաձեռնություններ «Ասղացոլք» ՀԿ-ն ընտրվեցին Կոալիցիայի անդամ։

Կոալիցիայի հիմնադիր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության՝ կոալիցիայի կողմից մշակված հայեցակարգային դրույթները, այնուհետև քննարկվեցին և ամփոփվեցին արդյունքները։

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա

Հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 98 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031