Մոսկվայում 82 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թատրոնի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին, հայտնի էր դարձել, որ Տաբակովը տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման համակարգի:
Տաբակովը հայտնի է «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթներ», «12 աթոռ», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և բազմաթիվ այլ ֆիլմերով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ