Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը պահանջում է, որ բյուջեից տարեկան գոնե 20 հազար դոլար տան ընդդիմությանը

Մարտ 12,2018 17:53

Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ իշխանությունը ընդդիմությանը չի կարողանում գնահատել: Նա պահանջում է, որ ֆինանսական աջակցություն տան արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններին՝ պետական մակարդակով, քանի որ ընդդիմությունը պետության համար է. «Պետք է աջակցություն տրամադրեն, որ քաղաքական կուսակցությունները կարողանան գոյատեւել: Օրենսդրորեն պետք է ձեւակերպվի եւ ֆինանսական աջակցություն պետք է տրվի ընդդիմությանը՝ հակառակ դեպքում ընդդիմությունը լրիվ կքայքայվի: Որեւէ մեկը հնարավորություն չունի որեւէ գործարարի, ասենք բարեգործության արդյունքում երկարաժամկետ գոյատեւել: Դա լրջագույն խնդիր է մեր երկրում»:

Նա ասաց, որ պարտավոր են արտախորհրդարանական ուժերին ֆինանսավորել. «Կներեք, մեր բյուջեն իշխանության բյուջեն չի, դա մեր երկրի բյուջեն է, մեր ժողովրդի բյուջեն է: Եվ եթե օրենքով նախատեսվի քաղաքական կուսակցություններին այս կամ այն չափով աջակցություն՝ դա անկախ իշխանության տեսակից՝ պիտի տրվի, այդ դեպքում քաղաքական կուսակցությունները միգուցե կայանան: Չկա գրասենյակ՝ չկա կուսակցություն, քայքայվում են, թուլանում են, մարդիկ ցրվում են»:

Մեր դիտարկմանը, որ 70-ից ավելի կուսակցություններ կան այս փոքր երկրում՝ մարդ կուսակցություններ, նրանք ի՞նչ խնդիր են լուծում, որ ֆինանսավորվեն՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Այդ դեպքում թող բոլոր կուսակցությունների համար անդամության փաստ արձանագրեն՝ 3000-ից ավելի անդամ ունեցող կուսակցություններին թող ֆինանսավորեն: Կամ պահանջվում է 2000 անդամ, թող ստուգեն՝ ով ունի 2000 անդամ»:

Լյուդմիլա Սարգսյանը պահանջում է, որ ամեն կուսակցությանը տարեկան գոնե 20 հազար դոլարի չափ գումար տան, որ իրենց գրասենյակները պահպանելով՝ մարդկանց կարողանան ներքաշել. «Ես փոքր գումար եմ ասում, որն իրատեսական է: Գոնե դա եթե ապահովեն, քաղաքական ուժերն իրենց հանգանակությունների, իրենց անդամավճարների արդյունքում կկարողանան գոյատեւել: Ի՞նչ է տալու քաղաքական ընդդիմադիր դաշտի քայքայումը՝ բացի վնասից, ոչ մի լավ բան: Դա երկրի՛ն է վնասում: Միգուցե այս պահին իշխանությանը դա ձեռնտու է, բայց երկրի համար լավ չէ, հետեւաբար այդ գիտակցումը պետք է ունենա նաեւ իշխանությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031