Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամուտի ավագանու ընտրություններում ամենաշատ քվեները ստացել է ՀՅԴ անդամը

Մարտ 12,2018 18:11

Մարտի 11-ին կայացած, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում թեկնածուներից ամենաշատ քվեները ստացել է Վահագն Ալավերդյանը`275,Մարտիկ Այվազյանը ստացել է 92, Արտակ Առաքելյանը`70, Վոլոդյա Բալասյանը`160, Արթուր Բեգինյանը`141, Աշխեն Դավթյանը`154, Ալիկ Էլարյանը`109, Լուսինե Մատինյանը`84, Արման Նազարյանը`92, Խալաթ Պապյանը`131 ձայն: Նշված 10 թեկնածուներից ավագանու 9 հոգանոց կազմում չի ընտրվել ամենաքիչ ձայներ ստացած Ա. Առաքելյանը:

Մեր տեղեկություններով`ՀՅԴ անդամ Վահագն Ալավերդյանի հաջողության մեջ իր ներդրումն ունի Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը, որն ընտրությունների օրը եղել է Ազատամուտում:

Նախնական տվյալներով` ավագանու նորընտիր կազմում Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի կողմնակիցները փոքրամասնություն են`4 հոգի: Տեղեկություններ կան, որ ավագանու թեկնածուներն իրենց հաղթանակը Ազատամուտում նշել են հրավառությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմինե Հովհաննիսյան says:

    Այս խայտառակ պարտությունից հետո պետք է Տավուշի մարզպետ՝ Հովիկ Աբովյանը և Ազատամուտ համայնքի ղեկավար՝ Ժորա Մարտիրոսյանը, պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն… Հերթական անգամ Տավուշի մարզպետը պարտվեց այդքան ուժ ու եռանդ դնելուց հետո…

  2. Արամ says:

    Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի վրա, այս պարտությունը ծանր է նստելու։

  3. Ashot says:

    Ավելի լավ կլիներ մարզպետը մեր կողմից չլիներ, թե չէ ում մոտ կանգնում է պարտվում է…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031