Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կեսօրից հետո Թեհրանում կայացավ իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի հուղարկավորությունը

Մարտ 12,2018 17:41

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան 12 մարտի 2018թ.

Այսօր կեսօրից հետո, Թեհրանի «Կինոյի տան» մոտ, ֆիլմարվեստի և թատրոնի գործիչների ու հոծ թվով հայ և պարսիկ բազմության ներկայությամբ, կայացավ իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի վերջին հրաժեշտը, այնուհետ դին տեղափոխվեց հայոց գերեզմանատուն, ուր և հուղարկավորումից հետո հողին հանձնվեց:

Իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանին, Մարտի 10-ին, սրտի կաթված էր ստացել «Մթության հարսնացուն» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ եւ տեղափոխվել էր հիվանդանոց, ուր և կնքեց իր մահկանացուն։

Լևոն Խանգյալդյանը իրանական թատրոնում և կինոյում աշխույժ դերակատրության ու նաև իր բարի ու մտերիմ բնավորության պատճառով հարգված դերասան էր:

Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանը ծնվել է 1966 թվականին, Թեհրանի Հեշմաթիե, երբեմնի հայաբնակ քաղաքամասում: Նա ավարտել էր Թեհրանի պետական համալսարանի գեղարվեստի և թատրոնի ֆակուլտետը ու նաև Ռուսաստանի Թատրոնի ակադեմիան:

Վերջին տարիներում Լևոնը ավելի աշխույժ մասնակցություն է բերել Իրանի կինոյում: Նա որպես դերասան հանդես է եկել «Սիրո փողոցներում» (1990), «Ճարպի դողացնողը» (2012), «Փարվիզ» (2012), «Միակողմանի փողոցի բնակիչները» (2014), «Մարդը, որ ձի դարձավ» (2014), «Ռոմանտիկ կողոպուտ» (2015), «Չարտոնված» (2015), «Դրակուլա» (2015), «Քուփալ»(2016), «Ներխուժում» (2016), «Կեղտոտ գործ» (2017) և այլ ֆիլմերում:

Լեւոն Խանգյալդյանը բեմադրել է շատ պիեսներ, որոնցում նաև ինքը հարթակ է դուրս եկել որպես դերասան, այդ շարքում՝ Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այնտեղ», Հարոլդ Փինթերի «Սիրահարը», Լուիջի Փիերանդելոյի «Երազ եմ տեսմում, չե՞մ տեսնում», Անտուան Չեխովի «Ճայը», Լուիջի Փիերանդելոյի «Գուցե երազ», Հրաչ Տարոնյանի «Կիրակի», Բրայան Ֆրիլի «Յալտայի խաղը» ու նաև շատ այլ պիեսներ:

Նա 2014-ին լավագույն դերասան է ճանաչվել Դաքքայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:

«Փարվիզ» ֆիլմը 2013 թվականին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է «Արծաթե ծիրանի»:

Բացի այդ, Լեւոն Խանգյալդյանը լավագույն դերասանի կոչման է արժանացել նաև 2017 թվականին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում իր դերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031