Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության նոր համագործակցության կառուցվածքի գործարկում

Մարտ 12,2018 17:37

Այսօր՝ 2018թ.-ի մարտի 12-ին, Բրյուսելում գործարկվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) նոր ինստիտուցիոնալ կառուցվածքը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ու ԵՄ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Նոր կառուցվածքի մասին պաշտոնապես հայտարարվել էր նախորդ տարվա նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովում՝ համատեղ հռչակագրով:

Ի՞նչն է փոխվել 

1.ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության նոր կառուցվածքն ավելի կոմպակտ է ու, առաջին հերթին, կենտրոնացած է բարեփոխումների արդյունավետ իրականացման վրա, որոնք իրական արդյունքներ են բերում քաղաքացիներին:

Նոր մոտեցումը ավելի կարևոր է դարձնում այն հանգամանքը, որ գործընկեր երկրները, ներգրավված լինելով համապատասխան մակարդակում, կարող են և ցանկություն ունեն գրանցել առաջընթաց 20 արդյունքների ուղղությամբ, որոնք համաձայնեցվել են և պետք է իրականացվեն մինչև 2020 թվականը: Նախատեսված արդյունքների մեծ մասը կախված է այդ երկրներում բարեփոխման գործընթացների հաջողությունից:

2.ԱՎԵԼԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ

Այժմ նորացված կառուցվածքի հիմնական տարրերը՝ հարթակներն ու պանելները, համահունչ են Արևելյան գործընկերության չորս առաջնահերթություններին՝ ավելի ուժեղ կառավարում, ավելի ուժեղ տնտեսություն, ավելի ուժեղ կապ և ավելի ուժեղ հասարակություն: Հարթակների և պանելների աշխատանքը կառավարվում է նախարարների կողմից՝ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով:

Բոլոր, այդ թվում՝ խորհրդարանական (EURONEST-ի միջոցով), տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների (Տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) միջոցով) և քաղաքացիական հասարակության (Քաղաքացիական հասարակություն ֆորումի միջոցով) մակարդակներում փոխանակումները շարունակում են մնալ կառուցվածքի առանցքում: Հարթակներն ավելի շատ քաղաքական ուղղվածություն կհաղորդեն պանելներին, և, միևնույն ժամանակ, հետադարձ հաշվետվություն կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներին պանելների ընդհանուր գործունեության վերաբերյալ՝ հատուկ առաջնահերթության շրջանակներում: Պանելները հիմք կծառայեն առանձնահատուկ թեմաների վերաբերյալ առավել խորքային քննարկումների ծավալման համար:

3.ԱՎԵԼԻ ՏԵՍԱՆԵԼԻ

 Նոր կառուցվածքն արտացոլված է ԱլԳ նոր վիզուալ ինքնության մեջ, որը մշակվել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի հաղորդակցական արշավի համար: Բրենդինգի հայեցակարգը հիմնված է համագործակցության միևնույն չորս առաջնահերթությունների վրա, որոնք տեսողական առումով ճանաչելի են դարձնում թեմատիկ ուղղությունները:

Համաձայնեցված հաղորդակցական մոտեցման ապահովման նպատակով ԱլԳ նոր վիզուալ ուղղությունը հասանելի է բոլոր շահագրգիռ կողմերի և գործընկերների համար: Նյութերն ազատորեն կարող է օգտագործել յուրաքանչյուր ոք՝ ուղեցույցին հետևելու պայմանով: Առավել հանրահայտ պրոդուկտների պաշտոնական ուղեցույցերն ու նյութերը ներբեռնելու համար այցելեք այստեղ՝ https://goo.gl/UcuscN:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031