Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

SIPRI. Ադրբեջանի զենքի ներկրումների ծավալները 2017 թ. razm.info

Մարտ 12,2018 17:12

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2017 թ. զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի, նախորդ տարում Ադրբեջանը ներկրել է 279 մլն դոլարի սպառազինություն: Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն Իսրայելն է՝ 137 մլն դոլարի: 2-րդ խոշոր մատակարարը Ռուսաստանն է՝ 128 մլն դոլարի:

Զենքի ներկրումները Ռուսաստանից

SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը 2017 թ. Ռուսաստանից ներկրել է.

*TOS-1 ծանր հրանետ (36 միավոր պատվ. է՝ 2011, որից 36 ստացել է 2013-2017թթ.);

BTR-82A IFV (70 միավոր պատվ. է 2016 թ., որից 40 միավոր ստաց.է 2017 թ.);

9M123/AT-15 հակատանկային հրթիռ «Քրիզանտեմա-Ս» համակարգերի համար (2017 թ. պատվիրել և ստացել է 800 միավոր);

9P157-2 «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիր (2017 թ. պատվիրել և ստացել է 24 միավոր):

Նշվածներից Ադրբեջանի ՊՆ-ն 2017 թ. ընթացքում հայտնել է ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, «Քրիզանտեմա-Ս» համակարգեր ստանալու մասին: Սակայն «ՏՕՍ-1Ա» համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին ադրբեջանական կողմը չի հայտնել: Փոխարենը 2017 թ. Ադրբեջանում ցուցադրել է ՌԴ-ից ստացած «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետների հրթիռներ, որոնք SIPRI-ի բազայում ընդգրկված չեն:

Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների՝ Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել և ստացել է 24 միավոր ՏՕՍ-1Ա ծանր հրանետ:

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031