Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

SIPRI. Հայաստանի զենքի ներկրումների ծավալները 2017 թ. razm.info

Մարտ 12,2018 17:05

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2017 թ. Հայաստանը ներկրել է 14 մլն դոլարի սպառազինություն: Հայաստանին զենքի մատակարարումների 100%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը ներկրել է.

BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ (6 միավոր: Մատակարարվել է 2016 թ., 2017 թ. մատակարարումը շարունակվել է);

Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (200 միավոր մատակարարվել է 2016-17 թթ.);

9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:

«Վերբա-Ս» համակարգերի ձեռքբերման մասին հայկական կողմը հայտնել էր դեռևս 2017 թ. ապրիլին: Այդ ժամանակ նշվում էր, որ հայկական զինուժը նաև «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ներ է ստացել, սակայն սա նշված զեկույցում բացակայում է: «Կորնետ» համալիրների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել այս տարի՝ 2018 թ.:

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031