Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վիգեն Քոչարյանը հավաստիացրել է, որ Հանրային խորհրդին առընթեր նոր ձևավորվելիք ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող մարմնի կարգավիճակը օրենքի նախագծով ոչ թե նվազում, այլ ճիշտ հակառակը

Մարտ 12,2018 16:52

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Հանրային խորհրդում այսօր տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Ներկայացնելով օրենքի նախագծի հիմնական սկզբունքները՝ փոխնախարար Քոչարյանը ներկաներին հավաստիացրել է, որ Հանրային խորհրդին առընթեր նոր ձևավորվելիք ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող մարմնի կարգավիճակը օրենքի նախագծով ոչ թե նվազում, այլ ճիշտ հակառակը՝ ենթաօրենսդրական ակտով ստեղծվող մարմնից վերաճում է օրենքի ուժով ստեղծվող խորհրդակցական մարմնի:

Այնուհետև, հաջորդել է օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ հանդիպման մասնակիցների հարցուպատասխանը, իսկ քննարկման ավարտին առաջիկայում կրկին հանդիպելու և, անհրաժեշտության դեպքում, մտահոգություն ներկայացնող բոլոր հարցերը շահագրգիռ կողմերի հետ վերստին քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031