Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սուսերով պարը». «Եվրիմաժ»-ում Հայաստանը կներկայացնի Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը

Մարտ 12,2018 16:01

Մարտի 13-17-ը Երեւանում կկայանա կինոարտադրության ֆինանսավորման եվրոպական խոշորագույն հիմնադրամի՝ «Եվրիմաժ»-ի կառավարման խորհրդի 150-րդ նիստը, որի ընթացքում կքննվի նաեւ Հայաստանի ներկայացրած մեկ հայտը: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մեծ պատվիրակություն է ժամանելու Հայաստան. «Մենք նաեւ բանակցություններ կվարենք հիմնադրամի ղեկավարության հետ՝ հստակեցնելու համար երկուստեք հետաքրքրող գործակցության միջոցները»:

Ինչ վերաբերում է ներկայացվելիք ֆիլմին, ապա այն, ինչպես պահանջում են «Եվրիմաժ»-ի կանոնները, համատեղ արտադրության է:

Հիմնադրամում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ հիմնադրամը քննելու է հայ-ռուսական արտադրության՝ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պարը» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Երեւանում եւ Ռուսաստանում. «Կարեւոր է, որ Խաչատրյանի եւ հայկական մշակույթի անունը շոշափվի «Եվրիմաժ»-ում: Ֆիլմի ռեժիսորը եւ սցենարիստը Յուսուֆ Ռազիկովն է, որի խորթ հայրը հայ է. նա մոտ է հայկական մշակույթին եւ մեծացել է այդ միջավայրում»:

Հավելենք, որ Եվրիմաժը ՀՀ-ից ներկայացված համատեղ արտադրության արդեն երկու կինոնախագիծ է ֆինանսավորվել՝ «Սպիտակ»-ը եւ «Ֆաբրիկա»-ն: Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ թեեւ հայ ռեժիսորի աշխատանք դեռեւս չի ներկայացվել, բայց նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, մի քանի կինոնախագծեր վերջնական տեսքի են բերվում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031