Բանգլադեշյան մասնավոր US-Bangla ավիաընկերության օդանավը կործանվել է Կատմանդուի Տրիբխուվանի անվան միջազգային օդանավակայանում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Օդանավում եղել է 71 մարդ: Նրանցից 38-ը զոհվել է, 23-ը վիրավորվել, մյուսների ճակատագիրը դեռ պարզ չէ:
Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ օդանավը կործանվել է վայրէջք կատարելիս, և թռիչքուղու վրա հայտնվելու փոխարեն ընկել է օդանավից արևելք՝ ֆուտբոլի դաշտում: Ընկնելուց հետո օդանավը բռնկվել է:
Օդանավակայանի ղեկավարության տվյալներով՝ կործանման պատճառը եղել է օդանավում տեխնիկական խափանումը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ