Մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Սարգսյան փողոցում` Կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մարիա Գրիգորյանին, պատճառել մահ և ավտոմեքենան թողնելով՝ հեռացել:
Մարտի 11-ին, ժամը 1.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 42-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ Մ.Գրիգորյանին ինքն է վրաերթի է ենթարկել, իր վարած նշված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն