Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը

Մարտ 12,2018 14:05

Ս.թ. մարտի 12-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Սուրեն Զոլյանն ու հանձնաժողովի անդամ Էդուարդ Պոլատովը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ քննարկել են Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը:

Վազգեն Մանուկյանն ասել է, որ ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց պետք է մանրամասն քննարկվի, համաձայնեցվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ և բավարարի նրանց պահանջները:

Արդարադատության փոխնախարարը պարզաբանել է, որ Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատը պետք է իրականացնի նույն գործառույթները, ինչ նախկինում՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը, սակայն ավելի բարձր կարգավիճակով, քանի որ պալատի գործունեությունը կարգավորվելու է նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքով:

Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախագծի խնդրահարույց դրույթները պարզաբանելու և ազգային փոքրամասնությունների առաջարկներն ու տեսակետները քննարկելու անհրաժեշտությունը:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031