Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցական վերնախավը՝ անգործ ու թանկարժեք փարաջաներով, գեներալը «հավայիներին» խրատ տվող. Սուրեն Սարգսյանի անդրադարձը

Մարտ 12,2018 13:32

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում Յապոն Խեչոյանին գրեթե բոլորն են հիշում: Գյուղի առաջին ու միակ զոհն է եղել, մասնակցել է Արծվաշենի պաշտպանությանը: Ժամանակին, ինչպես հարկն է, խորհուրդ են արել, գյուղապետին դիմել, համարժեք որոշում է կայացվել, որ գյուղի փողոցներից մեկը կկրի իրենց ազատամարտիկի անունը: Սակայն ինչպես տեղում պարզեցինք կամ անգործության կամ հետևողական չլինելու արդյունքում այդ որոշումն այդպես էլ կյանքի չի կոչվել:

Զրուցեցինք Յապոնի մանկության ընկերոջ՝ Արմենի հետ: Նրանք մանկապարտեզից՝ մինչ մարտի դաշտ միասին են եղել:

Հանդիպեցինք նաև Քանաքեռավանի ջոկատի տղաներից՝ Վահանին և Վալերիին, ովքեր կիսվեցին քառօրյա պատերազմի օրերին հայոց բանակի զինվորներից ստացած տպավորություններով:

«Մերոնք»-ի դիտակետում նաև վերջին օրերի ամենաքննարկված իրադարձություններն են՝ թե ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին, և թե ինչպես կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեցին մի խումբ կանայք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karine Chetschoyan says:

    Ես Կարինե Խեչոյանս, հայտարարում եմ Ձեզ, ձեր տեսանյուտում կարևոր հայտարարություններ կան, որ չի համապատասխանում իրականությանը : Նախ զոհվացծ Յապոն Խեչոյանը մանկապարտես չի հաճախել, իմ տատիկս է մեզ խնամել, ես նրա արյունակից քույրն եմ, մայրս ոչ մի աղանդների հավատակից չի, նրան չեն պարքևատրել հերոսի կոչումով, այլ խիզախության,արիության շքանշանով են պարքևատրել, մարտի դաշտից պախուստի դիմած մարդկանցից վերցրած ինֆորմացիայում բացարցակ չհնչեցվեց նրա արիության մասին… և ես կցանկանայի ձես փոքրիկ հիշեցում անել այն մասին , որ մարդը ինչ հավատքի ուսում է պատկանա դա նրա անցնական որոշումն է, դա բացարցակ կապ չունի մեր դեպքի հետ, չեմ կարցում որ քրիստոնեուտյունը կապ ունի քաղաքականության հետ, այսոր ձեզ դիմում եմ , որ ասյ հարցերը ուղղեք ձեր տեսանյուտում ևիմ եղբոր մահը չխառնեք կողմնակի կոմենտարիաներով ինչ որ հավատքի հանդեպ սիմպատիա չունենալու պատչառով :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031