Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է

Մարտ 12,2018 12:48

2017 թվականի մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, Երևանի Ավան վարչական շրջանի  Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է, չնայած որ Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են տուժող:

«Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 12-ին, ժամը 17.30-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Տիգրան Մեծի 23/1) դատավոր Ա. Մաթևոսյանի նախագահությամբ:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

12 մարտի 2017

Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031