Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 6-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյան բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի մոտ, ճամփեզրին տղամարդու դիակ կա:
Իրավապահներից ստացված տեղեկությամբ`ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Գյումրիի բնակիչ է, մոտ 60 տարեկան: Նա մահացել է ավտովթարի հետեւանքով, նրան վթարի ենթարկած վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում վարորդի անձը պարզելու ուղղությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ