Մարտի 11-ին երեկոյան Արաբական Միացյալ էմիրություններից (ԱՄԷ) Ստամբուլ մեկնող «Bombardier Challenger 600» տիպի մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում անձնակազմի 3 անդամները։
Ինքնաթիռն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հարավարևելյան Չահարմահալ և Բահթիյարի նահանգների միջև ընկած տարածքում։
Առայժմ վթարի պատճառը պաշտոնապես չի նշվում, սակայն խոսվում է, այն մասին, որ ինքնաթիռի շարժիչում բռնկվել է հրդեհ։
Ինքնաթիռը պատկանել է թուրքական «Başaran» հոլդինգին։ 11 զոհերի մեջ եղել է նաև նշյալ հոլդինգի սեփականատիրոջ դուստրը։ Զոհերից 7-ը կանայք են։
Բոլոր զոհվածների ինքնությունը արդեն պարզված է։
Աղբյուր` CNN Türk
İran'da Türk uçağı düştü