Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 12,2018 12:08

Հանրապետության տարածքում`

Մարտի 12-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերները, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝         18.30C (1968 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝            -17.50C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          5.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացանի դաշտում.

Ելնելով դիտված եղանակային պայմաններից՝ մարտի 10-ի դրությամբ, հողի արդյունավետ խոնավության պաշարները կազմել են հյուսիսային նախալեռնային շրջաններում (Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր) 0-20 սմ շերտում` 35-46 մմ, 0-50 սմ շերտում՝ 73-97 մմ, լեռնային շրջաններում (Գյումրի, Արթիկ, Սիսիան) 0-20 սմ շերտում՝ 24-45 մմ, 0-50 սմ շերտում՝ 54-97 մմ: 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031