Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա անբարոյական է՝ պրոֆեսիոնալ տեսակետից»

Մարտ 12,2018 15:00

Մաշտոցի 52 հասցեում ԵՊՀ-ի նախկին «Հյուրերի տունը» վերածվում է հսկա հյուրանոցի: Այժմ այստեղ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ գեղեցիկ շենքը այն նախագծով, որ հիմա կառուցվում է, ամբողջությամբ աղավաղվում է:
Այն, ինչ անում են այս շենքի հետ, ըստ ճարտարապետի, ավելի վատ է, քան այն, ինչ արվել է Իսահակյանի անվան գրադարանի շենքի հետ, կամ Իտալիայի, Խորենացի եւ Դեղատան փողոցների հատման մասում կառուցված բիզնես կենտրոնը, որը եւս երեւանյան հին շենքի ամբողջական տեսքը խեղճացրել է:

Ըստ Կարապետյանի՝ «Մաշտոցի 52 հասցեում այդ շենքի գոյություն ունեցող ճակատը վերացրեցին: Նույնիսկ նրա վրա կամ հետեւի մասում չեն կառուցում, այլ հենց ճակատից առաջ են կառուցում: Այդ շենքը կանգուն, առողջ, ամբողջական շենք էր, եւ որեւէ այսպիսի միջամտության կարիք չկար: Ֆասադը չկա, միայն կենտրոնական մի փոքր հատվածն է մնացել: Ամբողջությամբ փոխվել է շենքի տեսքը»: Ճարտարապետն ասում է. «Չգիտեմ, ով է սրա հեղինակը, ով էլ լինի՝ մասնագիտական էթիկան խախտել է, իմ պատկերացմամբ, պետք է զրկվի լիցենզիայից, սա անբարոյական է՝ պրոֆեսիոնալ տեսակետից»։

Այս մասին մանրամասները 

Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

10.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031