Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանը կիսում է Արմեն Ռուստամյանի կարծիքը ՀՀ նախագահի հարցում

Մարտ 12,2018 14:30

«Ամեն դեպքում, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ այս լճացած քաղաքական իրավիճակից՝ ցանկացած գրագետ, կիրթ, զարգացած եւ փորձ ունեցող մարդու առկայությունը հատկապես իշխանական ոլորտում ես դրական եմ համարում»,- «Առավոտի» հարցին` արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի վարկը Հայաստանին օգուտ կբերի՞, պատասխանեց նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Մեր զրուցակիցն ասում է` շատ կցանկանար, որ ՀՀԿ խմբակցության վեց տասնյակ մարդիկ էլ լինեին բարձր մակարդակի: Այնինչ ՀՀԿ խմբակցությունում միայն 3-4-ն են, որ կարողանում են ինչ-որ բանից խոսել: Ելնելով այս իրողությունից՝ Հովհաննես Իգիթյանը կրկնում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արտահայտությունը. «Այս իրավիճակում ՀՀԿ-ն ավելի լավ թեկնածու չէր կարող ունենալ»: Նա կարծում է, որ իրավիճակն անհամեմատելի կլիներ, եթե 3-րդ, 4-րդ դասարան ավարտած որեւէ մականունավոր ՀՀԿ-ական առաջադրվեր նախագահի պաշտոնում:

Կարդացեք

«Առավոտ»

10.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031