Քիչ առաջ Լոռու մարզի Դեբետ համայնքում ավարտվեց գյուղապետի ընտրությունների ամփոփումը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին 4 թեկնածուներ՝ անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ-ն ներկայացնող Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ կուսակցության անդամ Արայիկ Սարգսյանը:
Ընտրության իրավունք ունեցող 655 բնակչից իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 487-ը: Քվեների գերակշռող մասը՝ 153 ձայն, ստացել է Աշոտ Ղազարյանը, 86 ձայն՝ Յուրիկ Նազլուխանյանը, 134 քվե Կամո Պետրոսյանը եւ 107 բնակիչ իր ձայնը տվել է Արայիկ Սարգսյանին: 7 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Այսպիսով, Դեբետի գյուղապետ է ընտրվել ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ