Այսօր`մարտի 11-ին, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 15 թեկնածու, սակայն հետո 5 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել: Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Ազատամուտի ընտրական 2 տեղամասերի ընդհանուր թվով 2322 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1343 -ը, կամ ընտրողների 57.8 տոկոսը:
Տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն եղել: Ներկայումս Ազատամուտի ընտրական տեղամասերում քվեների հաշվարկ է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կրկին պարտվեց, բայց այս անգամ Ազատամուտ գյուղի ավագանու ընտրություններով… Իր մարզպետ աշխատելու տարիններին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարողացել է միայն հաղթել Խաշթառակ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ 2015 թվականին, քանի որ այդ ժամանակ մեկ թեկնածու էր առաջադրվել, մնացած դեպքերում միշտ պարտվել է…