Մարտի 9-11-ը Երևանում տեղի ունեցավ Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեցին 80 մարզիկ`Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի թիմերից:
Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից ձևավորված ավանդույթի համաձայն հանրապետական խոշոր մրցաշարերում բարձր արդյունք ցույց տված մարզիկն արժանանում է արժեքավոր նվերի կամ խոշոր դրամական պարգևի` անձամբ Արթուր Հովհաննիսյանի կողմից: Հայաստանի առաջնության «Լավագույն մարզիկի» կոչմանն ու դրամական պարգևին արժանացավ Լիլիթ Մկրտչյանը, ով անխոս առաջատար էր վազող թիրախ երկու ձևերում: Նորմալ վազք վարժությունում նա խոցել էր 562 միավոր, իսկ խառը վազք վարժությանը՝ 369 միավոր: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը շնորհավորեց 2018թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Մարգարյանին և նվիրեց ոսկե շղթա: Սպորտի վարպետի թեկնածուի գրքույկներ շնորհվեցին Սևակ Արշակյանին և Նարե Գաբրիելյանին:
Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնութան հաղթող մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները արժանացան դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի:
Մեդալների արժանացան հետևյալ մարզիկները՝
Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Սուրեն Բերյան,
3 տեղ՝ Հրաչիկ Բաբայան,
Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Մարիամ Միքայելյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Ալլա Պողոսյան
3 տեղ՝ Անուշ Նալբանդյան
Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Նորայր Առաքելյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան)
2 տեղ՝ Երեմ Եղիազարյան
3 տեղ՝ Բենիկ Խլղաթյան
Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ ՝ Նորայր Առաքելյան )
2 տեղ՝ Նարե Գաբրիելյան
3 տեղ՝ Մանան Ասլիկյան
Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)
2 տեղ՝ Դավիթ Աբաջյան
3 տեղը՝ Գագիկ Զազարյան
Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Լիլիթ Մկրտչյան (անձնական մարզիչ ՝ Արմենակ Գալոյան)
2 տեղ՝ Գոհար Վարդանյան
3 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2x20 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)
2 տեղ՝ Դավիթ Աբաջյան
3 տեղ՝ Հարություն Հարությունյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2x20 կրակոց վարժությունում
1 տեղ՝ Լիլիթ Մկրտչյան (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան)
2 տեղ՝ Գոհար Վարդանյան
3 տեղը՝ Արուսյակ Գրիգորյան
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա