ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լիբանան:
Այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։
Նախատեսված են նաև Կարեն Կարապետյանի հանդիպումները Լիբանանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն