Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Պետրոսյան. «Պետք է սկսել քաղաքական քննարկումների շարք՝ հանուն ազգային համախմբման»

Մարտ 10,2018 22:45

Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքի ժամանակ «Հոգեւոր Հայաստանի» հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանն ընթերցեց իրենց նախաձեռնության հայտարարությունը: Այս հայտարարությամբ կոչ է հղվում հայ ազգի ապագայով մտահոգ բոլոր ուժերին՝ սկսել քաղաքական քննարկումների շարք՝ հանուն ազգային համախմբման, պետության առաջ ծառացած խնդիրների շուտափույթ լուծման:

«Այսօր երկրի ներուժն արտագաղթում է, իսկ հայրենասեր նվիրյալներին մեկուսացնում են բանտերում: Արտաքին ու ներքին աննախադեպ մարտահրավերների, բազում սոցիալական, բարոյահոգեբանական պրոբլեմների շարքում ամենասուր ու հրատապ խնդիրը պետական խեղված ու օտարահաճո համակարգն է, քաղաքական դաշտի ամայացումը եւ որպես հետեւանք՝ քաղբանտարկյալների առկայությունը»,-մեջբերվեց կոչից:

Նաեւ պատմական պահը գնահատելով, ապրիլի 9-ի անկանխատեսելի զարգացումներին ընդառաջ՝ կոչ է արվում  քաղաքական քննարկումների շարք սկսել:

Եղիշե Պետրոսյանը հանրությանը հորդորեց՝ յուրաքանչյուրը պետք է լծվի պայքարին. «Հազարավոր տարիներ մեր արմատները խորը մտել են այս հողի մեջ, եւ մեզ համար ամենաապահով տեղը մեր Հայաստանն է: Մենք պարտավոր ենք հոգ տանելու, ավելի ամուր կանգնելու այս հողի վրա, ամեն մեկս մեր հերթին պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ ունենք այսօր: Ես կարծում եմ, որ ամեն մեկս պետք է նայի իր ներսը և իրենով չափի, թե ի՞նչ է ինքն անում մեր երկրի,  ապահովության ու բարօրության ու ապագայի համար»:

Հիշեցնենք, որ հանրահավաքի կազմակերպիչները նախատեսում են մարտի 16-ին, Հաց բերողի մահվան տարելիցին ժամը 18.00-ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031