Այսօր Բեռլինում մեկնարկեց շախմատի հավակնորդների մրցաշարը, որին Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու իրավունքի համար պայքարում են ութ ուժեղագույն գրոսմայստերներ:
Մեկնարկային տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց չինացի Դին Լիրենի հետ: Պարտիան քայլերի կրկնության արդյունքում ավարտվեց ոչ-ոքի: Այս տուրում Արոնյան-Դին Լիրեն պարտիայի խորհրդանշական առաջին քայլն արեց մրցաշարի պատվավոր հյուր, ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Վաղը Արոնյանի մրցակիցը լինելու է Շախրիյար Մամեդյարովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ