«88-ի այն միասնականությունը, որ կարող էր սարեր շուռ տալ, աշխարհ շուտ տալ, մեր հազարամյա պատմության մեջ մի թռիչք արձանագրել՝ մասամբ արձանագրեց, քանի որ նույն այս հարթակից շատերը խոսեցին, բայց ժողովրդի լեզվով ասած՝ «որին որձ բռնեցինք, «քած» դուրս եկավ»,-այսպես սկսեց իր խոսքն այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Նա, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց. «Հուզվեցի, որ նայեցի՝ էսքան քիչ ենք: Մի՞թե մենք ուզում ենք երկիր ունենալ, մի՞թե էսքանով, էսպե՞ս ենք ուզում երկիր ունենալ: Երկիր ուզողն այսպես չի լինի, ժողովուրդ»:
Ազատամարտիկը ակնարկեց, թե ինչո՞ւ է հանրահավաքին քիչ մարդ մասնակցում, մեջբերեց Ասադ Կարաեւի գաղտնի գրությունը Գորիսի հեղկոմին՝ ընդգծելով վերջինիս խոսքերը, ըստ որի. «100 միլիոն ռուբլին՝ Բաքվից եկած, տեսեք ինչ գործեր արեց: Հայերը միակ ազգն են աշխարհում, նույնիսկ եվրեյներից էլ վատն են, որ փողով կծախեն ամեն ինչ»:
Ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ ազատամարտիկի ելույթից հետո արձագանքեց ազատամարտիկի՝ Ասադ Կարաեւի նամակից մեջբերումներին՝ նշելով՝ հպարտ եմ, որ հայ եմ. «Երբ մեզ ինչ-որ ազգերի հետ են համեմատում, հավատացնում եմ, չկա էդպիսի համեմատություն, որը վիրավորական չլինի տվյալ ազգի համար, եւ շահեկան չլինի այն ազգի համար, ում հետ համեմատում եք… Դրա համար այդպիսի համեմատություններ չանենք»:
Մինչ Հովհաննիսյանի արձագանքը, ազատամարտիկ Խաչատրյանը խիստ հուզված շարունակեց իր ելույթը՝ «Ճիշտ է ուրիշ ազգերի մեջ էլ կան դավաճաններ, բայց միայն էս խոսքերի համար, որ ինչ-որ մի … ասածից ես՝ արիական ցեղի ներկայացուցիչս, գետինն եմ մտնում, բայց նույն բանն եմ տեսնում ես հիմա: 88-ից հետո ի՞նչ եղավ, Եռաբլուրում նվիրյալներ են, մի մասն էլ՝ հաշմանդամ, բայց ազատագրեցի՞նք Ղարաբաղը, եկեք անկեղծ խոսենք: Ես հիմա խոսքս կուղղեմ էն (մատով ցույց է տալիս հանրահավաքի մասնակիցներին) ոստիկաններին, չգիտեմ՝ ԱԱԾ-ին, դատաիրավական համակարագի բոլոր չինովնիկներին՝ մեծից՝ փոքր, արա՛, էդ փողի մեջ ի՞նչ կա: Մի՞թե հայրենիքից թանկ է էդ փողը, ձեր խաղալիք ավտոմեքենաները, ձեր անձնական կյանքը, որ գիշերը ինչքան էլ լափեք ռեստորաններում, առավոտը նորից ուտել եք ուզելու, գնալու է, դուք էլ վաղը որդի կեր եք դառնալու: Անունը պիտի մնա, ի՞նչ անուն եք թողնելու»:
Խաչատրյանը մի առաջարկ արեց եւ հորդորեց հանրահավաքի մասնակիցներին այն պահել եւ պահանջել. «Արաբական երկրների էդ ռմբակոծությունը տեսել ենք, էդ բոցը, հրդեհը հասել է մեզ: 40 կիլոմետրի վրա են տեղակայված ադրբեջանական 8 միլիարդանոց զենքերը՝ չհաշված թուրքականը: Ես էդ նույն ոստիկաններին, որոնք էսօր խաղաղ ցույցեր են ջարդում, ինչ ա չգիտեմ՝ ոմանք էնտեղ իրենց կայֆերին հագուրդ տան, նույն ԱԱԾ-ին, որը ոչ թե ԱԱԾ է, այլ միայն նրանց պահող, բոլոր չինովնիկներին, որ ոնց որ ժողովուրդն է ասում՝ թուրք են ու ջհուդ, հայեր էլ կան չէ՞ մեջները, խոսքս ուղղում բոլորին ու Սփյուռքին՝ էսօր ահավոր օր է, մի քանի օրում կարելի է մի քանի էսպիսի մայրաքաղաք կործանած: Մենք էդ նույն ռուսին 300 տարի տեսել ենք, ինչպես էդ 3 չարաբաստիկ դեմքերին էս 30 տարի է տեսնում ենք: Մենք դրանց տեսել ենք Ղարաբաղում, ապրիլյան սրացումների ժամանակ: Մենք տեսել ենք Մոսկվայի դեմքը»:
Խաչատրյանը հիշեցրեց Հայոց պատմությունից դրվագներ՝ նշելով, թե ինչպես օրհասական պահերին, իր խոսքերով ասած, ռուսները չեն աջակցել, կամ ուշացել են, ասաց.«Վաղը մյուս օրը եթե, աստված ոչ անի, իմ քաղաքը տեսնեմ հազարներով ռմբակոծությունների տակ, իմ ամենամոտ հարեւանս էլ՝ դատավոր լինի, դատախազ լինի, ոստիկան, քննիչ, ԱԱԾ, ինչ ուզում ա ՝ լինի՝ չափաջաղով կմորթեմ ամբողջ գերդաստանին»:
Ազատամարտիկն այս խոսքերն ասաց սաստիկ վրդովված, ապա շարունակեց՝ «Հանուն Հայաստան պետության ճակատին, բոլոր կուսակցություններին, որ Ղարաբաղի ժամանակ 3-4 կուսակցություն էր, որ էսքան լինեին, ուրեմն Հայաստանն էլ կկորցնեինք, բոլորին կոչ եմ անում՝ միանալ էս մի հարցում, մեր մեջ էլ Արամյաններ ու Մանթաշովներ կան, որոնք իրենց ոչ միայն ունեցվածքը դրեցին, այլեւ՝ իրենց զավակների արյունը դրեցին: Մենք օտարի վրա հույս դնելու չունենք: Թուրքը գեներալի կոչում է տալիս քնածին կացնահարողին, իսկ մեր նվիրյալ ազատամարտիկներն էսօր բերդերում են լցված՝ Շանթենք, Մարաշի տղեքը, մեր Սասնա ծռերը, բոլորն անհիմն: Վաղը մյուս օրը եթե էս ժողովուրդը կատաղեց… ոչխարի տե՞ղ են դրել, թող էդ ժամանակ զգուշանան կատաղած ոչխարից»: Հետո ազատամարտիկը ներողություն խնդրեց, ասաց՝ շատ բորբոքված է:
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ հանրահավաքներ է սկսել Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում եւ Երեւանում: Ըստ կազմակերպիչների՝ հանրահավաքն ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության է: Այս նախաձեռնության նպատակը, ինչպես կազմակերպիչներն են վստահեցնում, իշխանափոխութունն է, սահմանադրական կարգի հաստատումը, ազատ, արդար ընտրությունների անցկացումը:
Այս պահին հանրահավաքն ավարտված է, մինչ այդ Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց՝ մարտի 16-ին Հաց բերողի մահվան տարելիցն է, ու կոչ արեց այդ օրը ժամը, 18.00-ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում. «Որքան հնարավոր է շատ մարդ պետք է գա, որովհետեւ սա հարգանքի տուրք է մեծ մարդուն, մեքենաների վրա նկար փակցնելով, կենաց խմելով ու մայկաներ հագնելով չէ ամեն ինչ որոշվում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ