Լրահոս
Օրվա լրահոսը

Ներման ցուցակում մոտ 23 հոգի են, այդ թվում՝ ցմահ դատապարտյալներ՝ կարծում են ՔԿՀ-ներում

Մարտ 10,2018 20:13

Քրեակատարողական հիմնարկներում վերջին օրերին թեժացել են խոսակցությունները` այս կամ այն դատապարտյալներին ներում շնորհելու կամ համաներում հայտարարելու մասին:

Մեր աղբյուրի հավաստմամբ՝ ՀՀ նախագահի կողմից ներման խնդրագրերը բավարարվելու են մինչև մարտ ամսվա վերջը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ ներման ցուցակում մոտ 23 հոգի են, այդ թվում՝ ցմահ դատապարտյալներ:

Ըստ որոշ տեղեկությունների` 5 դատապարտյալի համար պաշտոնապես միջնորդություն են ներկայացրել ազդեցիկ պաշտոնատար եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Անձնական տվյալների գաղտնիությունից ու էթիկայի նորմերից ելնելով` մեր աղբյուրը զերծ մնաց ներման ակնկալիքով սպասող դատապարտյալների անունները նշել:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Մոտ 23 հոգին ո՞րն է… 22,5 կա՞մ 23,4…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031